«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Հայաստանի անվտանգությունը՝ խաղի կանոնների և թշնամու տրամաբանության միջև

Հայաստանի անվտանգությունը՝ խաղի կանոնների և թշնամու տրամաբանության միջև
26.08.2025 | 10:51

Քաղաքականություն մուտք գործելուն պես Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը փոխելու մասին։ Որևէ երկրի անվտանգության համակարգն անհատի կամ կուսակցության ճաշակից ու շահից բխեցնելիք չէ, այլ ունի կարևորագույն խնդիր՝ հաղթահարել անվտանգային, սոցիալական, տնտեսական, հասարակական, ինքնության, կրթական և այլ մարտահրավերներ։

Երկրների միջև անվտանգային հարաբերությունների հիմքում հարկ է, որ լինեն փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Եթե որևէ երկրի դեսպանությունը կամ նրա ուղեղային կենտրոնները, ելնելով իրենց երկրի շահերից, փորձում են փոխել մեկ այլ երկրի անվտագային համակարգը, ապա դա ուժի պարտադրանք է։

Արդյո՞ք արևմտյան երկրները փոխել են իրենց անվտանգային համակարգերը։ Նրանք չեն գնացել այդ փոխփոխությանը, անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ կար աշխարհում խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Արևմտյան անվտանգային համակարգը վերջին 400 տարվա ընթացքում մնացել է նույնը․ պատերազմել՝ հանուն ֆինանսական և հումքային ռեսուրսների։

Արդյո՞ք Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են հայության հետ խաղաղ ապրել այս տարածաշրջանում։

Արդյո՞ք ԱՄՆ-ը ցանկանում է սահմանափակել արևմտյան ռազմարդյունաբերական և էներգետիկ տրանսկորպորացիաների ախորժակը:

Արցախի հայաթափումը և Քենեդու սպանությունն ապացուցում են հակառակը՝ չեն ցանկանում։

Իսկ որևէ երկրի անվտանգության համակարգի փոփոխությունն իմաստավորվում է, երբ հիմնվում է համաշխարհային խաղի կանոնների և թշնամու տրամաբանության ըմբռնման վրա: Հակառակ դեպքում, կառավարության հավաստիացումներն ու խոստումները «խաղաղության» դուռը չեն բացի և կհանգեցնեն միայն նվաստացման, ճնշման ու շարունակական միակողմանի զիջումների:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ